Marketium.ru-ն գրում է, որ լոգանք ընդունելն օրվա անբաժան մասն է։ Շատերը չեն մտածում այն մասին, որ լոգանք ընդունելու ընթացքում ևս կարելի է սխալներ թույլ տալ։
Ամեն օր լվանում եք մազերը
Ամեն օր գլուխը լվանալու արդյունքում մաշկը չորանում է և գրգռվում։ Եթե մազերը բարակ են, նուրբ խնամքի կարիք ունեն, գլուխը շաբաթվա ընթացքում երկու անգամ լվացեք։ Խիտ և գանգուր մազերը հարկավոր է լվանալ շաբաթվա ընթացքում մեկ անգամ։
Չափազանց երկար եք լոգանք ընդունում
Երկար լոգանք ընդունելու արդյունքում մաշկի խոնավությունը պակասում է։ Դա է պատճառը, որ օրվա ընթացքում հարկավոր է լոգանք ընդունել մեկ անգամ, որը պետք է տևի 10 րոպեից ոչ ավելի։ Եթե մարզասրահ եք հաճախում կամ շատ եք շոգում, կարող եք ևս մեկ անգամ լողանալ, բայց կարճ և առանց օճառի։
Ուշադրություն չեք դարձնում մեջքին և ոտքերին
Մարմնի դժվար հասանելի հատվածները հաճախ են անուշադրության մատնվում։ Բայց հարկավոր չէ մոռանալ, որ մարմնի յուրաքանչյուր հատվածում մահացած բջիջներ կան, որոնք հարկավոր է լվանալ։ Բացի այդ՝ ոտքերը զգայուն են բակտերիաների և սնկերի նկատմամբ։
Խոնավեցնող կրեմն ուշ եք օգտագործում
Օճառներն ու գելերն իսկապես չորացնում են մաշկը։ Այդ պատճառով կարևոր է լոգանք ընդունելուց անմիջապես հետո խոնավեցնող միջոցներ օգտագործել։
Ճիլոպը չեք չորացնում
Մաշկի բջիջները մնում են ճիլոպի վրա և իդեալական միջավայր ստեղծում բակտերիաների բազմացման համար։ Յուրաքանչյուր անգամ օգտագործելուց հետո չորացրեք ճիլոպը և սրբիչները։
Մարզվելուց անմիջապես հետո լոգանք չեք ընդունում
Մարզվելուց անմիջապես հետո հարկավոր է լոգանք ընդունել, քանի որ քրտինքի նույնիսկ փոքր քանակը կարող է ռեակցիայի մեջ մտնել միկրոբների հետ և տհաճ հոտի առաջացման պատճառ դառնալ։ Այս դեպքում կարող եք օճառ չօգտագործել։
Գերադասում եք տաք ջուրը
Սառը ջրով լոգանք ընդունելը բազմաթիվ առավելություններ ունի՝ խթանում է արյան շրջանառությունը, թարմացնում, էներգիա հաղորդում, հակադեպրեսիոն ազդեցություն ունենում։ Գոնե 30 վայրկյան լոգանք ընդունեք սառը ջրով։
Կոնդիցիոները քսում եք մազերի ամբողջ երկարությամբ
Կոնդիցիոները հարկավոր է քսել միայն մազերի ծայրերին, հակառակ դեպքում դրանք արագ յուղոտվում են։
Սրբիչը փաթաթում եք գլխին և երկար ժամանակ չեք հեռացնում
Երկար ժամանակ սրբիչը գլխին փաթաթելու արդյունքում մազերը վնասվում են։ Բավարարվեք մազերը քամելով։
Սափրվում եք հոսող ջրի պայմաններում
Ըստ որոշ կարծիքների՝ սա գրգռում է առաջացնում։