
Հայտնի դերասանուհի Օռնելլա Մուտին Հայաստան է եկել` մասնակցելու անկախության 26-ամյակին նվիրված համերգին, որը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Մինչ այս նա մարզահամերգային համալիրում մեկ այլ համերգի է մասնակցում, որը նվիրված է նաեւ «Ծագումով հայերը» հաղորդաշարի 10-ամյակին:
Հավելենք, որ սա իտալացի հայտնի դերասանուհու արդեն երկրորդ այցն է Հայաստան: Իսկ առաջին անգամ նա այցելել էր Հայաստան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում: