«Անցյալին վերադարձ չկա». Արցախը դեմ է ցանկացած զիջման. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ Արցախյան հիմնախնդրի կարգավորման թեմայի շրջանակներում Ադրբեջանին տարածքների վերադարձնելու մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունները միանշանակ չեն ընկալվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում: ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե «Միշտ ասել ենք, որ վերադարձ անցյալին չկա թե՛ սահմանների եւ թե՛ կարգավիճակի առումով: Միշտ ընդգծել ենք, ընդգծում ենք եւ շարունակելու ենք ընդգծել, որ մեզ համար ամենակարեւորը անվտանգության խնդիրն է»: Միաժամանակ նա պնդել է, թե չի կարող լինել զիջում: Իսկ սահմանների հստակեցումը, ըստ նրա, սա շատ բարդ հարց է: «Ադրբեջանն ուզում է, որ մենք տարածք զիջենք խոստման դիմաց: Խոստման դիմաց տարածք չեն զիջում: Խոստման դիմաց խոստում են տալիս, այսինքն՝ քայլերը պետք է համարժեք լինեն»:

Ի դեպ, Նալբանդյանի հայտարարությունները երեկ մեկնաբանել է նաեւ նրա տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ շտապելով համոզել. «Ո՛չ մեկը ո՛չ մեկին տարածք չի տալիս: Խոսքն այն մասին է, որ փաթեթը, որը մեզ ներկայացրել են միջնորդները, այդ փաթեթի երկու տարրի նկատմամբ նախարարը բարձրացրել է պահանջները»: Իսկ թե ինչու է նա այդպիսի չհասկացված հայտարարություն արել, դժվար է ասել: Ամեն դեպքում սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ում սպասվում է Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը:

Առավել մանրամասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս