Նոր զարգացումներ Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով. կալանավորված անձանց հարցաքննել են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի դեմ մահափորձի գործով նոր զարգացումներ են նկատվում: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ սեպտեմբերի 13-ին ազգային անվտանգության ծառայությունը գործով կալանավորված անձանց կրկին հարցաքննել է: Ինչպես հայտնի է՝ մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը Էջմիածնում վնասազերծեց քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու համար 4 անձի, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-104 հոդվածի՝ սպանության նախապատրաստություն, եւ 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենք պահելը, կրելը:

Նրանք կալանավորված են: Դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, որ սպանության նախապատրաստության հետեւում կանգնած է օրենքով գող Արտյոմ Հարությունյանը` Արտյոմ Կանեւսկոն: Ու մինչ իրավապահները քննում էին գործը, սեպտեմբերի 12-ին Էջմիածնի Անդրանիկի փողոցում սպանվեցին Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմ ընկերները՝ Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը: Եւ առաջին կասկածն այն է, որ Դոն Պիպոն «վերացրեց» իրեն սպանելու փորձ նախապատրաստողներին»:

Առավել մանրամասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս