Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի անձնական բջջային հեռախոսահամարը անհայտ չարագործների կողմից տեղադրվել է սոցցանցերից մեկում: Այս մասին հայտնում է BFMTV:
Հրապարակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախագահի հետ ուղիղ կապի մեջ գտնվող լրագրողներից մեկից գողացել են է իր բջջային հեռախոսը:
Արդյունքում Մակրոնը բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել, դրանցից մեկում նույնիսկ սպառնալիքներ են եղել: Իրավապահներն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել, որպեսզի հաղորդագրության հեղինակին հայտնաբերեն:
Նախագահի աշխատակազմը դիմել է կայքի ղեկավարությանը` խնդրելով հանել հոդվածը, սակայն մերժում է ստացել` պատճառաբանությամբ, որ որևէ անձնական տվյալ չի հրապարակվել, դրանից բացի հեռախոսահամարը պատկանել է Մակրոնի նաև այն ժամանակ, երբ նա դեռ նախագահի պաշտոնը չէր զբաղեցնում:
Ինչպես վստահեցնում է BFMTV-ը, Ֆրանսիայի նախագահը մեկ այլ` ավելի լավ հսկվող հեռախոսահամար ունի, որը նա օգտագործում է պաշտոնյաների հետ շփման համար: