ՀՀԿ-ականներն այսօր չեն հավաքվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ավանդաբար հինգշաբթի օրերին անցկացվող ՀՀԿ գործադիր մարմնի նիստն այս անգամ չի կայանա: Պատճառն էլ ՀՀ անկախության 26 -ամյակին նվիրված տոնակատարություններն են, եւ ՀՀԿ վերնախավը որոշել է նիստի օրը տեղափոխել: Սակայն մեր տեղեկություններով՝ դեռ հստակ չէ` այն այս շաբաթ առհասարակ տեղի կունենա՞, թե՞ ոչ:

ՀՀԿ-ականներն ավելի շատ հակված են այս շաբաթ հավաքվել, քանի որ նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված քննարկման ենթակա հարցեր կան, որոնք պետք է մինչեւ հոկտեմբերի 1-ն ավարտել: Չնայած թեկնածուները մեծ մասամբ հայտնի են, սակայն վերջնական քննարկումները ՀՀԿ-ականներին չեն խանգարի:

Ի դեպ, քանի որ անկախության օրը ոչ աշխատանքային է, կառավարության հերթական նիստն էլ նախատեսված է անցկացնել ուրբաթ՝ սեպտեմբերի 22-ին:




Լրահոս