15 օրվա կալանք ազատամարտիկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երդվյալ ազատամարտիկների միության» անդամ Հովիկ Հովասափյանի գործով վճիռը հրապարակվեց:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել առ այն, որ լինելով «Երդվյալ ազատամարտիկների միության» անդամ՝ 2016 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, եղել է N զորամասի տարածքում եւ ապօրինի ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության 7.62 մմ տրամաչափի մեկ հատ մարտական փամփուշտ, որի կրակոցից մահացել է զորամասում գտնվող Սուրեն Ճառատանյանը:

Արդյունքում, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան կատարած արարքի համար պատիժ նշանակվեց 15 օր կալանք, որը պայմանականորեն չկիրառվեց: Հավելենք, որ «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն է:




Լրահոս