ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքում

Այս մեքենայի վարորդը վրացական համարանիշներով վարում է GG տաքսի: Հավանաբար մեքենան նոր է գնել Վրաստանից եւ դեռ չի հասցրել մաքսազերծել, բայց արդեն գումար է վաստակում:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ո՞ր շինությունների կառուցապատման դեպքում չի պահանջվում շինարարության թույլտվություն:

Լեւոն Ամրոյան (34 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ առանց շինարարության թույլտվության կարող են կատարվել միայն ՀՀ օրենսդրությամբ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտները (շինարարական աշխատանքները), եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային oգտագործմանը եւ (կամ) չեն հակաuում uահմանված uերվիտուտներին:
Ցածր ռիսկայնության աստիճանի դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) ցանկում աuտղանիշով նշված` շենքերի արտաքին տեuքը փոփոխող ընթացիկ նորոգման, ինչպեu նաեւ ընդհանուր oգտագործման տարածքներում բարեկարգման աշխատանքների համար կազմվում է էuքիզային նախագիծ եւ համաձայնեցվում շինարարության (քանդման) թույլտվություն տրամադրող իրավաuու մարմնի հետ (համայնքի ղեկավար, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեuված չէ):

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ համայնքի վարչական սահմաններում կառուցապատման նպատակով թույլտվությունները եւ այլ փաստաթղթեր տալիս է համայնքի ղեկավարը, իսկ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ Երեւանի վարչական շրջանի ղեկավարը:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ընտանեկան օգնության ի՞նչ տեսակներ կան: Ո՞վ կարող է դիմել՝ եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար: Ի՞նչ է անհրաժեշտ օգնություն ստանալու համար եւ ո՞վ է նշանակում այն:

Անահիտ Պողոսյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ գործում են միանվագ եւ եռամսյակային հրատապ օգնության տեսակներ: Միանվագ հրատապ օգնության չափերն ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում սահմանվել են.
1) երեխայի ծննդյան դեպքում՝ 50 հազար դրամ,
2) երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում՝ 25 հազար դրամ,
3) ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ 50 հազար դրամ:
Հայտնում ենք, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության սահմանային միավորից ցածր եւ «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները կարող են դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ եռամսյակային հրատապ օգնությունը նշանակում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը՝ սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության հիման վրա: Եռամսյակային հրատապ օգնության չափը 16000 դրամ է: Այն նշանակվում է 3 ամիս ժամկետով եւ վերանայվում է յուրաքանչյուր եռամսյակ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ չհամարվող անդամներից մեկը մահացել է, ունի ընտանեկան նպաստի իրավունք, եւ դիմումը ներկայացվել է ընտանիքի անդամի մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում: Նկատենք, որ 2017թ. հունվար-մայիս ամիսներին հրատապ եռամսյակային դրամական օգնություն ստացող ընտանիքների թիվը կազմել է 1502, իսկ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվը՝ 9673:




Լրահոս