Արտառոց դեպք Գյումրիում. ինչու է տղամարդը ծեծել կին ոստիկանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ, ընթանում է քաղաքացի Էդուարդ Ա.-ի գործով դատական քննությունը:

ArmLur.am-ը նախաքննական եզրակացությունից տեղեկացավ, որ Էդուարդ Ադլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր ընկերոջ և ևս երեք անձանց հետ Գյումրիում հանդիպել են ծառայություն իրականացնող ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՊՊԾ դասակի 1-ին ջոկի ոստիկան Հրանուշ Հարությունյանին և նույն դասակի 2-րդ ջոկի ոստիկան Լևոն Զուրաբյանին:

Էդուարդ Ադլոյանը հեգնական տոնով բարևել է ոստիկաններին, ինչի համար արժանացել է Լևոն Զուրաբյանի դիտողությանը, բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի` ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՊՊԾ դասակի 2-րդ ջոկի ոստիկան Լևոն Գևորգի Զուրաբյանի նկատմամբ և փորձել դիմել փախուստի:

Սակայն, ըստ մեղադրանքի, նրան չի հաջողվել, իսկ երբ Հրանուշ Հարությունյանը փորձել է կանխել նրա ընկերոջ՝ Անդրանիկ Չախալյանի փախուստը, վերջինս բռնություն է գործադրել Հրանուշ Հարությունյանի նկատմամբ` բռունցքով հարվածել որովայնին:




Լրահոս