Որեւէ խոչընդոտ չպետք է լինի Հայաստանը լիարժեք ներկայացնելու համար. Մանե Թանդիլյանը` Բաքու մեկնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը վաղը կմեկնեն Բաքու, որտեղ մասնակցելու են Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին:

ArmLur.am-ի հետ զրույցում Մանե Թանդիլյանը կարևոր է համարել Հայաստանի ներկայացվածությունը միջազգային հարթակներում: «Որեւէ խոչընդոտ հայկական պատվիրակության համար չպետք է լինի Հայաստանը լիարժեք ներկայացնելու միջազգային որեւէ հարթակում, եւ ես առանձնահատուկ քաջություն չեմ տեսնում այն աշխատանքը կատարելու մեջ, ինչի համար կոչված եմ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր: Հուսով եմ՝ որեւէ մեկն անկարեւոր չի համարում Հայաստանի ներկայացվածությունն ապահովելու, մեր պետության դիրքորոշումը ներկայացնելու եւ շահերը պաշտպանելու հայաստանյան պատվիրակության առաքելությունը»:




Լրահոս