Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
Երեկ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, մի շարք պաշտոնատար անձանց հետ ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի ժառանգած, նվիրաբերված գույքը բաժանման ենթակա՞ է, թե՞ ոչ:
Դիանա Մելքոնյան (32 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ժառանգած, նվիրաբերված գույքը ենթակա չէ բաժանման: Եթե ցանկանում եք ամուսնալուծությունից հետո պահպանել այդ կերպով ստացված գույքը, անհրաժեշտ է նվիրատվություն կամ կտակ ձեւակերպել: Անհատական օգտագործման պարագաները` հագուստը, մասնագիտական գրականությունը, շարունակում են տիրոջ սեփականություն հանդիսանալ: Բացառություն են համարվում շքեղություն հանդիսացող իրերը: Ամուսնության ընթացքում այլ անհատույց գործարքներով իբրեւ նվիրատվություն ստացված գույքը եւս կարող է ճանաչվել անհատական: Բացառապես անչափահաս երեխաների պահանջները բավարարելու նպատակով գնված իրերը ենթակա չեն բաժանման եւ անհատույց փոխանցվում են ամուսնուն, ում հետ բնակվում են երեխաները: Ամուսինների ընդհանուր գույքից իրենց ընդհանուր անչափահաս երեխաների անունով կատարված ավանդները համարվում են երեխաների սեփականություն եւ հաշվի չեն առնվում ամուսինների ընդհանուր գույքի բաժանման ժամանակ:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ընդանուր սեփականություն կարող է հանդիսանալ նաեւ ամուսիներից մեկին պատկանող գույքը, որում մյուս ամուսինն իր կամ ընտանիքի միջոցներով ներդրում է կատարել, եթե կարողանա ապացուցել, որ իր ներդրման շնորհիվ է զգալիորեն բարելավվել, ավելացել գույքի (օրինակ՝ բնակարան, առանձնատուն), նախնական արժեքը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ որդեգրման համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել: Եթե անձը ՀՀ քաղաքացի է, ապա նրան՝ որպես որդեգրել ցանկացող անձ, հաշվառվելու համար ի՞նչ է պետք:
Տիգրանուհի Պողոսյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ-ում մշտապես բնակվող այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են երեխա որդեգրել, դիմում են իրենց բնակության վայրի մարզպետարան (Երեւանի քաղաքապետարան)՝ ներկայացնելով.
1) անձը հաստատող փաստաթուղթ. 2) բնակարանային պայմանների մաuին տեղեկանք՝ տրված բնակության վայրից. 3) ընտանիքի կազմի մաuին տեղեկանք՝ տրված բնակության վայրից. 4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի եւ այլ եկամուտների մաuին տեղեկանք. 5) անձի պատշաճ վարքագծի մաuին անձնական երաշխավորություն՝ տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից. 6) բժշկական փաuտաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ ՀՀ կառավարության 2005թ. մայիuի 5-ի N 517-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ներառված հիվանդություններից որեւէ մեկով. 7) ամուuնության վկայականի պատճենը (եթե ամուuնացած է). 8) երեխայի՝ ամուuիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուu ամուuնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուuինները դադարեցրել են ամուuնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, եւ մյուu ամուuնու բնակության վայրն անհայտ է. 9) տեղեկանք՝ որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ եթե որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ: