Կառավարության վերջին նախաձեռնությունը՝ ռուսաց լեզվի ուսուցումը դպրոցներում խորացնելու մասին, դժգոհությունների տեղիք է տվել: ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը: Որպես հիմնավորում նշված է հետեւյալը. «Հայ երիտասարդների կողմից մի քանի օտար լեզուների տիրապետումը դարձել է ժամանակի, ինչպես նաեւ աշխարհում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների պահանջը:
Նկատի ունենալով բոլոր բնագավառներում ժամանակակից մասնագետների պատրաստման գործում օտար լեզուների իմացության կարեւորությունը` ՀՀ կրթական համակարգում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տիրապետելու մի քանի օտար լեզուների, ինչպիսիք են ռուսերենը, մեկ կամ մի քանի եվրոպական (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ այլն) եւ արեւելյան (արաբերեն, պարսկերեն, չինարեն եւ այլն) լեզուներ»:
Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան