Սեպտեմբերի 21-ին Հայաստանում նշում էին անկախության հռչակման 17-րդ տարեդարձը: Ըստ ավանդության այդ օրը պետության ղեկավարները, քաղաքական կուսակցությունների ու երկրի հանրության ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուրի պանթեոն, որտեղ ծաղկեպսակներ են դրել ղարաբաղյան պատերազմում զոհված մարտիկների շիրիմներին:
Նշանավոր օրվա առթիվ ամբողջ երկրում կայացել են հանդիսավոր միջոցառումներ, տոնական համերգներ, ցուցահանդեսներ: Տոնական օրն ավարտվել է հրավառությամբ Հանրապետության հրապարակում
Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: Հռչակագրով լուծարվեց Հայկական Խորհրդային Սոցիալսիտական Հանրապետությունը եւ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ: