«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներում անդրադարձել էր 2012-2016թթ. ընթացքում գյուղացիների՝ պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված պարարտանյութերի եւ սերմերի դիմաց կուտակած ահռելի պարտքերին, որից հետո մատակարարը՝ «Մասիսի Բերրիություն» ընկերությունը, դիմել էր դատարան՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռիի, Արմավիրի մարզպետարաններից պահանջելով պարտքերը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ պարտատերերի ցանկում է նաեւ Սերժ Սարգսյանի ծննդավայր Տեղ գյուղը. այստեղ պարարտանյութի մասով 306 հազար դրամ պարտք է կուտակվել:
Ի դեպ, կառավարությունն իր վերջին նիստում որոշել է զիջել գյուղացիների պարտքը, մինչ այդ, սակայն, հանձնարարական է տրվել մարզպետներին՝ մեկամսյա ժամկետում կազմել պարտապանների վերջնական ցանկերը եւ ներկայացնել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: