«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՕՐՕ դաշինքին մաս կազմող կուսակցություններում անորոշ վիճակ է, դաշինքի անդամներն ակտիվանալու համար որևէ քաղաքական օրակարգ չունեն, չկա նաև այդ օրակարգը թելադրող առաջնորդը: Սեյրան Օհանյանը Հայաստանում չէ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի «թավշե հեղափոխության» մասին նույնիսկ չեն ուզում լսել: Ազատամարտիկ Գագիկ Մելքոնյանն էլ «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց. «Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեք, թե ինչ հեղափոխություն է ուզում անի, մենք խաբար չենք ո՛չ էդ հեղափոխությունից, ո՛չ էլ Րաֆֆի Հովհաննիսյանից»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: