
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ելք» խմբակցությունն, ի տարբերություն Հայաստան-Սփյուռք համաժողովի, հրավիրվել է այսօրվա՝ սեպտեմբերի 21-ի անկախության տոնին նվիրված պաշտոնական ընդունելությանը:
Միջոցառմանը մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ «Ելք»-ում որոշում չեն կայացրել՝ պատգամավորներն ազատ են մասնակցության հարցում։ Մեզ հայտնի է դարձել, սակայն, որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին չհրավիրելու հրահանգը տվել է անձամբ Սերժ Սարգսյանը՝ այդպիսով իր վրդովմունքը հայտնելով անցյալ շաբաթ շրջանառության մեջ դրված Հայաստանի ԵՏՄ-ից դուրս գալու օրինագծի վերաբերյալ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: