Armenian text to speach

Ինչ է սպասվում «Սասնա ծռերի» գործը քննող Արտուշ Գաբրիելյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դատական համակարգում շարունակվում են քննարկումները «Սասնա ծռերի» գործը քննող Էրեբունի եւ Նուբարաշեն դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին մեկ այլ դատավորով փոխարինելու շուրջ։ Բանն այն է, որ դատավորի անվան շուրջ դժգությունները հասունացել են, եւ որոշում է կայացվել նրան փոխարինել: Բայց հիմա փորձ է արվում այդ փոփոխությունն անել միանգամայն այլ ֆոնի ներքո:

Օրերս Գաբրիելյանը դիմում գրեց, որ իրեն բաշխվելիք գործերը սահմանափակեն, նաեւ առողջական պատճառներով նա ընդհատել էր «Ծռերի» գործով դատաքննությունը եւ ընդմիջում վերցրել:

Հիմա այս ամենին կհաջորդի Գաբրիելյանի՝ աղմկահարույց գործից հրաժարվելու գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբի գործը քննելու համար ամենայն հավանականությամբ դատավոր կգործուղեն Շիրակի մարզից՝ Արտակ Թադեւոսյանին, որը քաղաքական գործերով հայտնի դատախազ Զելիմ Թադեւոսյանի ազգականն է:




Լրահոս