ՔԿՀ-ն 16.5 մլն դրամով մեքենաներ է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը այս տարվա հուլիսի 24-ին պայմանագիր է կնքել «Մեգամոթորս» ընկերության հետ: Ըստ այդմ, ՔԿՀ-ն գնել է 3 հատ մարդատար ավտոմեքենա «LadaVesta GFL 110» մակնիշի:

Ի դեպ, տեղեկացնենք, որ գնված ավտոմեքենաները 2017 թվականի արտադրության են, որոնց համար ծախսվել է 16.5 մլն դրամ: Այսինքն՝ ՔԿՀ-ն յուրաքանչյուր ավտոմեքենայի համար պետական միջոցներից վճարել է 5.5 մլն դրամ: Սա դեռ ամենը չէ. պարզվում է՝ ՔԿՀ-ն «Մեգնա» ընկերությունից գնել է մեկ հատ «Ռենո Դոկկեր» մակնիշի ավտոմեքենա, որի համար ծախսվել է 6.7 մլն դրամ: Ի դեպ, այս ավտոմեքենան եւս 2017 թվականի արտադրության է:




Լրահոս