ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Ելք» դաշինքի անդամների և Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործը սեպտեմբերի 20-ին մտել է Մալաթիա-Սեբաստիայի դատարան: Գործով դատավոր է նշանակավել Ռոբերտ Պապոյանը:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Արթուր Այվազյանի` Մանախի միջեւ մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում դրոշի շուրջ միջադեպ էր եղել, որից հետո գործադրվել էր զենք: Տեղի ունեցածից հետո կալանավորվեց Արթուր Այվազյանը, որը պնդում էր, որ միջադեպը հրահրել են դաշինքի անդամները, իսկ ահա վերջիններս հակառակն էին պնդում: