Սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների դեպքից անցել է 7 օր, սակայն հանցագործությունը կատարող երեք անձինք դեռեւս իրավապահների կողմից հետախուզվում են:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի տարածքում՝ Թուֆենկյան հյուրանոցի մերձակայքում հնչած կրակոցների հետեւանքով տեղում մահացավ Ալավերդի քաղաքի բնակիչ, 43-ամյա Գագիկ Մոսինյանը, իսկ ահա նույն քաղաքի բնակիչ, քրեական հեղինակություն, 39-ամյա Վահագն Աբգարյանը վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց:
Դեպքի օրը հայտնի դարձավ, որ Վերնիսաժում՝ Թուֆենկյան հյուրանոցի մերձակայքում հնչած կրակոցները դեռեւս տարիներ առաջ Լոռու մարզում գրանցված հետընտրական «ռազբորկաների» հետեւանք են, որի արդյունքում երեք մարդ էր մահացել:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Տաթեւ Հարությունյան