Մենք կարող ենք մտածել Ռուսաստանից անգամ C-600 համակարգերի գնման մասին. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան կարող է մտածել նույնիսկ Ս-500 և անգամ Ս-600 զենիթահրթիռային համակարգերի գնման մասին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Նյու Յորքում խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների ու Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման մասին:

«Մի կողմ դնեմ C-400-ը, ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ անգամ միջուկային զենք ունեն: Որևէ մեկը նրանց ասո՞ւմ է, որ նրանք թողնեն դրանք, ո՛չ, չի՛ ասում: Եթե մենք չենք կարող մեզ անհրաժեշտ զենքը գնել ՆԱՏՕ-ից՝ մենք մեր պաշտպանության խնդիրն ինչ-որ կերպ պետք է լուծենք ի վերջո: Եթե անմիջապես մեր հարևան Սիրիայի ձեռքում կա այդ զենքը, ես՝ որպես Թուրքիայի նախագահ, կարող եմ մտածել նույնիսկ C-500 և անգամ C-600 գնելու մասին: Սրանք քայլեր են, որոնք մենք պետք է կատարենք մեզ պաշտպանելու համար», – «Բիրգյուն» պարբերականի փոխանցմամբ` ասել է Էրդողանը:

Անդրադառնալով ռուս-թուրքական ճգնաժամին՝ Էրդողանն այն համարել է ամբողջովին հաղթահարված և հավելել, այսօր պատրաստվում է ընթրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:




Լրահոս