Սերժ Սարգսյանը Հովհաննես Չեքիջյանին և Ջիվան Գասպարյանին պարգևատրել է 1-ին աստիճանի շքանշանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ջիվան Գասպարյանին եւ Հովհաննես Չեքիջյանին պարգեւատրել են  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա նվիրումի, ինչպես նաեւ հայկական մշակույթն աշխարհում արժանավայել ներկայացնելու համար դուդուկահար Ջիվան Արամայիսի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ  եւՀայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Հարությունի ՉԵՔԻՋՅԱՆԻՆ պարգեւատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»,- ասված է Սարգսյանի հրամանագրում:




Լրահոս