ՖՈՏՈ. Նստած իմ համար սոխ ու հաց կուտեի, մեկ էլ շրխկ` պարզվեց Վաստակավոր Արտիստ եմ. Մկրտիչ Արզումանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես  արդեն հայտնել էինք, այսօր Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:

Դերասան Մկրտիչ Արզումանյանը նույնպես վաստակով արտիստի կոչում է ստացել:  Դերասանն այդ կապակցությամբ սոցիալական էջերից մեկում գրառում է կատարել.

«Նստած իմ համար սոխ ու հաց կուտեի, մեկ էլ շրխկ` պարզվեց Վաստակավոր Արտիստ եմ։ Շնորհակալ եմ աշխատանքս նման բարձր գնահատականի արժանացնելու համար: Շնորհավոր տոնդ, իմ Հայաստան։????»։




Լրահոս