Ի՞նչ հրավառության նպատակով է կառավարությունը 11 միլիոն դրամ հատկացնելու, եթե այսօրվա միջոցառումներից բոլոր գերատեսչություններն անտեղյակ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր սեպտեմբերի 21-ն է` ՀՀ անկախության տոնը: Մինչդեռ մայրաքաղաքում տիրող տրամադրությունը բոլորովին տոնական չէ: ArmLur.am-ի ջանքերը` պարզելու` այսօր ինչ տոնական միջոցառումներ են նախատեսված անցկացնել, ապարդյուն անցան:

Հարցին` այսօր միջոցառում եւ հրավառություն նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ, Երևանի քաղաքապետարանից հորդորեցին դիմել ՀՀ կառավարություն: Այստեղից մեզ «ուղարկեցին» ՀՀ մշակույթի նախարարություն` հուշելով, թե նրանք են զբաղվում նման հարցերով:

Իսկ ահա մշակույթի նախարարությունից մեզ տեղեկացրին, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում նվագախմբերի հետ միջոցառումներ են լինելու, իսկ մյուս հարցերի պատասխաններից անտեղյակ էին:

Արդյուքնում այդպես էլ մեզ չհաջողվեց հասկանա` այսօր Երեւանում որեւէ տոնական միջոցառում ու հրավառություն լինելու է, թե ոչ:

Մինչդեռ ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում որոշելու է 11 մլն դրամ հատկացնել ՀՀ անկախության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված հրավառությունը կազմակերպելու համար: Սակայն այդպես էլ պարզ չէ` հրավառություն լինելո՞ւ է արդյոք. եթե այո, ապա որտեղ եւ երբ, իսկ եթե ոչ, ապա ինչ գումարի մասին է խոսքը:

Հ.Գ. Հայտնի է միայն, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում ընդունելություն է կազմակերպվել, որին ներկա կլինի նաև Սերժ Սարգսյանը:




Լրահոս