
Սեպտեմբերի 5-ին Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը տեղեկացրել էր, որ աճուրդի է հանում տարիներ առաջ նվեր ստացած Վաղարշակ Էլիբեկյանի «Հին Թբիլիսի» նկարը:
Աճուրդը շարունակվելու էր մինչև սեպտեմբերի 20-ը, իսկ նկարի վաճառքից ստացված ողջ հասույթը օգտագործվելու է վիրավոր զինծառայողների վերականգնողական կենտրոնի վերանորոգման աշխատանքները ավարտին հասցնելու համար: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ նկարը ձեռք է բերել ռուսաստանաբնակ հայ գործարար Ալիկ Բաբայանը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, վիրավոր զիծառայողներ և այլ հյուրեր:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լուսինե Առաքելյան, Հովսեփ Հովսեփյան