Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը այսօր ժամանել են Բաքու, որտեղ կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին։
«Այսօր տոնական ողջ օրը ճանապարհներին էինք։ Վերջապես հասանք Բաքու։ Սրտանց շնորհավորում ենք մեզ բոլորիս մեր պետության ծննդյան առիթով։ Խորին երախտիքը Հայաստանին իրենց կյանքը նվիրած մարդկանց։ Մենք ուժեղ ենք միասին և ոչինչ ենք առանց մեր Հայրենիքի։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը», – գրված է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համացանցային էջում։
Բաքու է մեկնել նաև Ա.Աշոտյանի օգնական Արամ Բարսեղյանը։