
Քիչ առաջ ArmLur.am-ն ահազանգ ստացավ այն մասին, որ Արա լեռում հրդեհ է բռնկվել:
Արագածոտնից ստացված ահազանգի համաձայն` հրդեհը կտրուկ բռնկվել և անսպասելիորեն տարածվել է ողջ երկայնքով:
Մեր զրուցակիցները հայտնեցին, որ եթե շտապ քայլեր չձեռնարկվեն, կրակը կարող է տարածվել հարակից տարածքներում ևս:
Ի դեպ, ArmLur.am-ին ահազանգած քաղաքացիները հայտնեցին, որ տեղում աշխատում է մեկ հրշեջ մեքենա, սակայն դա բավարար չէ` հրդեհը մարելու համար: