Հիանալի արդյունավետ դիմակներ՝ չոր մաշկի համար. խուսափեք շուտ կնճռոտվելուց և ծերանալուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չոր մաշկը գեղեցիկ է և հարթ, բայց խոնավության պակասը հանգեցնում է նրա շուտ կնճռոտվելուն և ծերանալուն, ուստի չոր մաշկի համար նախատեսված դիմակներն անշուշտ, պետք է պարունակեն խոնավեցնող բաղադրիչներ:

Անանուխի դիմակ: Վերցնում ենք անանուխը և մանրացնում տերևները, ավելացնում տաք ջուր՝ 1:3 չափաբաժնով, և եռացնում 2-3 րոպե: Փոքր-ինչ սառչելուց հետո բամբակի խծուծը թրջում ենք լուծույթի մեջ և դրանով լվանում դեմքը: Այս դիմակը խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը՝ 3 անգամ և 3-4 շաբաթ տևողությամբ:

Մեղրա-կաթնաշոռային դիմակ: Այս դիմակը նույնպես շատ լավ ազդեցություն է թողնում չոր մաշկի վրա: Դիմակը պատրաստելու համար վերցնում ենք 2 ճ/գ մեղր, տաքացնում գոլորշու վրա և ավելացնում 1ճ/գ կաթնաշոռ: Ստացված դիմակը քսում ենք դեմքին և թողնում 30 րոպե: Այնուհետև լվանում ենք սկզբից՝ տաք, այնուհետև՝ սառը ջրով:

Սպիտակեցնող դիմակ: Չոր մաշկի սպիտակեցման համար շատ արդյունավետ դիմակ է սերուցքի և լիմոնի հյութի խառնուրդը: Հավասար քանակությամբ խառնում ենք լիմոնի հյութը և սերուցքը, ավելացնում 10%-անոց ջրածնի պերօքսիդի (перекись водорода) 7-10 կաթիլ: Դիմակը քսում ենք դեմքին և 20-30 րոպե անց լվանում տաք ջրով:

Ձվիդեղնուց և վարսակի փաթիլներ: Դեմքի մաշկը լավ փափկեցնում է նաև ձվի դեղնուցով և վարսակի փաթիլներով դիմակը: Վերցնում ենք մեկ ձվի դեղնուցը և այն լավ խառնում 1 թ/գ վարսակի փաթիլների հետ: Դիմակը թողնում ենք դեմքի մաշկին 15 րոպե և հետո լվանում տաք ջրով:

Մաղադանոսի (петрушка) դիմակ: Չոր մաշկին «դուր կգա» նաև մաղադանոսի և թթվասերի դիմակը: 1թ/գ լավ մանրացրած մաղադանոսը խառնում ենք 2-3թ/գ թթվասերի հետ և քսում դեմքին: Դիմակը թողնում ենք 15-20 րոպե և հետո լվանում տաք ջրով:

Եզան լեզվով դիմակ: Եթե չոր մաշկը սկսում է ծերանալ և թոշնել, ապա արդյունավետ կլինի եզան լեզվի դիմակը: Վերցնում ենք եզան լեզվի թարմ տերևները և լավ մանրացնում, ավելացնում մի քիչ եռացրած ջուր և նույն քանակությամբ մեղր: Այս խառնուրդը քսում ենք դեմքին և թողնում 15-20 րոպե: Եզան լեզվի դիմակը պետք է օգտագործել շաբաթական 1-2 անգամ:

Կարտոֆիլով դիմակ: Մեկ միջին խաշած կարտոֆիլը տրորել, խյուսին ավելացնել 2ճ/գ կաթ և 1թ/գ գլիցերին: 15-20 րոպե անց դեմքը լվանալ տաք ջրով և դեմքին քսել սնուցող կրեմ: Այս դիմակը շատ լավ փափկեցնում է մաշկը և այն դարձնում թավշյա:




Լրահոս