Հայտնի է` ովքեր են երթուղային ավտոբուսի վթարից տուժածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող լողավազանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ թիվ 35 երթուղին սպասարկող HIGER մակնիշի 4461S պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Հ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է պատին:

Փրկարարները դուրս են բերել տուժածներին: ՈԻղևորներ՝ 1965 թ. ծնված Գ. Կ.-ը, 1934 թ. ծնված Բ. Պ.-ն, 1974 թ. ծնված Դ. Ս.-ը, 1952 թ. ծնված Զ. Մ.-ը, 1962 թ. ծնված Ե. Ս.-ը և 2000 թ. ծնված Ն. Ս.-ը հոսպիտալացվել են Աստղիկ ԲԿ, որտեղ Գ. Կ.-ի, Բ. Պ.-ի և Դ. Ս.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն, իսկ Զ. Մ.-ի, Ե. և Ն. Ս.-երի առողջական վիճակը՝ բավարար:

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ օրվա պատասխանատու, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:




Լրահոս