Լևոն Արոնյանը համառ պայքարից հետո դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկություն կայացան թայ- բրեյքի պարտիաները։

Արոնյանը նախ սև խաղաքարերով զիջեց Լագրավի, սակայն առավռլության հասավ սպիտակներով։ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ արագ մրցախաղերը ևս ավարտվեց ոչ-ոքի արդյունքով։ Վերջին՝ արմագեդոն մրցափուլում Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ: Սեպտեմբերի 22-ը հանգստի օր է:

Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` աշխարհի գավաթի խաղարկությունում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1 600 000 ԱՄՆ դոլար:




Լրահոս