«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ 6-րդ գումարման Ազգային ժողովում նորամուծություններ կատարող Արա Բաբլոյանի խորհրդատուն ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է։
«Հենց նրա խորհրդով էլ Բաբլոյանը չի նեղացրել ոչ մի լրատվամիջոցի` 105 պատգամավորի համար հավատարմագրելով 280 լրագրողի։ Աշոտյանը Արա Բաբլոյանին բարեկամաբար խորհուրդ է տվել նաեւ ֆինանսական որեւէ փաստաթուղթ չստորագրել՝ այդ պատասխանատվությունը թողնելով աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանի վրա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: