Գալուստ Սահակյանը վիրավորվե՞լ է Կարեն Կարապետյանից. «ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն օրերս հայտարարել էր, թե որպես երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին փոխարինող չի տեսնում նաեւ նրա պաշտոնավարման ավարտից հետո, հետեւաբար նա պետք է ստանձնի կառավարման դերը: Սակայն վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, բավական կոպիտ հակադարձել էր` չի ցանկանում մասնավոր անձանց կարծիքներ մեկնաբանել:

«Ժողովուրդ»-ը Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց. Կարապետյանի հայտարարությունից վիրավորված չէ՞, այսինքն` ՀՀԿ փոխնախագահի կարծիքը նշանակություն չունի՞: «Իմ կարծիքն է, մեկը կմեկնաբանի, մեկը չի մեկնաբանի, մյուսը կսպասի դեռեւս: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, վիրավորական որեւէ բան չեմ տեսնում: Ես իսկապես իմ անձնական տեսակետն եմ հայտնել»,- ասել է նա»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս