Ինչո՞ւ էին շուրջ 40 դատավորներ հարցաքննվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռ այս տարվա հունիսին գրել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դատավորների դեմ կայացրած վճիռների կատարման վերաբերյալ, եւ շուրջ 40 դատավորներ այդ գործի շրջանակներում հարցաքննվել են: Իսկ ի՞նչն էր պատճառը: Բանն այն է, որ 40 դատավորներ կայացրել են տարբեր վճիռներ, սակայն դրանց հետագա կատարման հարցը թողել են օդից կախված, եւ արդյունքում` վճիռները կամ դատավճիռները մնացել են անկատար:

Եւ ահա «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՔԾ-ն շուրջ 40 դատավորի հարցաքննելուց հետո պարզել է, որ արձանագրված դեպքերը տեխնիկական խնդիրների պատճառով են առաջացել, ու դատավորները շահագրգռվածություն չեն ունեցել, ու այդ հիմքով էլ կարճվել է քրգործը»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս