Փող ուզելով են զբաղված. ավելի քան 22 միլիոն դրամ` անհայտ նպատակով. «ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստում նախատեսված է 22 մլն 876.3 հազար դրամ հատկացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Ըստ կառավարության հիմնավորումների` այս գումարը տրվում է հանձնաժողովի` չորրորդ եռամսյակի պահպանման ծախսերը կատարելու նպատակով:

Թե խոսքը կոնկրետ ինչ ծախսերի մասին է, հայտնի չէ: Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի առաքելությունը բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելն է:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիմնական գործառույթներից են` հայտարարագրերի հրապարակումը, հայտարարագրմանն առնչվող իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելը եւ վարչական տույժեր նշանակելը: Բայց արի ու տես, որ էթիկայի հանձնաժողովը զբաղված է միայն փող խնդրելով եւ շահագրգռված չէ պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը ուսումնասիրելու, բացահայտումներ անելու, խախտումներ գտնելու դեպքում հրապարակելու հարցում: Էլ չենք խոսում փոխկապակցված անձանց` կնոջ, իր հետ ապրող ծնողների եւ չափահաս, չամուսնացած երեխաների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, որոնց մեծ մասը թերի է: Արդյո՞ք էթիկայի հանձնաժողովը ստուգում է` պաշտոնյան ամբողջակա՞ն հայտարարագիր է ներկայացրել, թե՞ ոչ»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս