Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձը նշեց Հայ Ազգային Կոնգրեսը՝ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հայտնում է «Հայաստան24»-ը:
«Հայաստան24»-ի հետ զրույցում պատմաբան Վահրամ Թոքմաջյանը խոսեց Հայաստանի հետ կապված իր ակնկալիքների և ցանկությունների մասին.
«Նախևառաջ ուզում եմ, որ սեպտեմբերի 21-ն ու հուլիսի 5-ը լինեն մեր կարևորագույն տոները. ավելի կարևոր քան «Սփխեչն» ու Նոր տարին, և երկրորդ՝ կուզեմ, որ մենք ունենանք Ագորայի հասարակությունը՝ հին հունական դասական իմաստով Ագորայի հասարակություն, և ոչ էլի հին հունական իմաստով իդիոտների հավաքածուն, ինչն այսօր ունենք:
Իդիոտը վիրավորանք չէ, իդիոտն այն մարդն է, որն իրենից օտարել է քաղաքացու, հանրային պարտականության իրավունքը: Հին Հունաստանում այդ մարդկանց անվանում էին իդիոտ:
Ուզում եմ, որ ունենանք քաղաքականացված, պահանջատեր հասարակություն, որի համար անկախությունը ոչ թե ծաղրանքի, հեգնանքի կամ սովետական հիշողության հակադրման օր է, այլ հասարակություն, որն իրականում կգիտակցի Անկախության իմաստը, կգիտակցի, որ այս օրը ազգային տոն է»:
Մանրամասները՝ այստեղ: