Ողբերգական դեպք Լոռու մարզում. 14-ամյա երեխան տրակտորի խցիկից ընկել և տեղում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Ստեփանավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի Ուռուտ գյուղից։

14-ամյա Սամվել Վարդանյանը, վարելով իր պապուն՝ 58-ամյա Սայադ Սարգսյանին պատկանող «T-40» մակնիշի առանց համարանիշի տրակտորը, Ուռուտ գյուղի ֆուտբոլի դաշտի մոտ տրակտորի անիվն ընկել է փոսը, ինչի հետևանքով տրակտորի խցիկի աստիճաններին կանգնած Ուռուտ գյուղի բնակիչ՝ 14-ամյա Վահագն Սարգսյանը ընկել է տրակտորի հետևի անիվի տակ և տեղում մահացել։

Մահացածը սովորում էր Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի 1-ին կուրսում, իսկ տրակտորը վարած Ս. Վարդանյանը՝ Ստեփանավանի թիվ 2 դպրոցի 9-րդ դասարանում։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:




Լրահոս