Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում հայտնել է, որ սեպտեմբերի 23-ին ծրագրվում է հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
«Հանդիպումը ծրագրված է սեպտեմբերի 23-ին։ Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաև՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։ Սրանք են այն երկու հարցերը, որոնց մասին խոսելու ենք Մամեդյարովի հետ»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Արա Պապյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունենալու. «Փոփոխությունների համար պետք են նախանշաններ, իսկ այս դեպքում նախանշանները բացասական են: Չմոռանանք, որ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանին մեղադրեց պատերազմական հանցագործության մեջ, այնպիսի կոշտ արտահայտություններով, որ անգամ հետին թշնամիներն իրար չեն ասում»:
Քաղաքագետ կարծիքով ՝ սա ևս մեկ ձևական հանդիպում է, որպեսզի բանակցային գործընթացն այսպես ասած «շունչը չփչի», հետևաբար այդ հանդիպումը որևէ արդյունք չի կարող ունենալ:
Լիդա Եղիազարյան