Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Լուիս Վիդեգարայը հայտարարել է այն մասին, որ սեպտեմբերի 19-ին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 273-ի:
«Ներկա պահին Մեխիկոյում և հանրապետության կենտրոնական մասում գտնվող այլ բնակավայրերում բազմաթիվ ավիրածություններ և վիրավորներ կան»,- ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտարարել է նա:
Reuters գործակալության տվյալներով՝ ավելի քան 2 հազար տուժած կա: