Անդրադառնալով տրված հանձնարարականների կատարման հսկողությանը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Կառավարության աշխատակազմի ղեկավարն ինձ զեկուցել է, որ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին իմ կողմից տրվել է թվով շուրջ 260 հանձնարարական։ Հաշվի առնելով հանձնարարականների միջոցով բարձրացված հարցերի և հիմնախնդրների կարևորությունը՝ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ դրանց կատարողականների հսկողությանը և արձանագրված արդյունքներին»։
Կարեն Կարապետյանը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավարին 1-շաբաթյա ժամկետում ամփոփել և ներկայացնել տրված հանձնարարականների կատարողականի հսկողության արդյունքները և նշվածի վերաբերյալ կազմակերպել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն։
ՀՀ մարզպետներին էլ գործադիրի ղեկավարը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հանրությանը ներկայացնել հաշվետվություն՝ մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի, ստեղծված աշխատատեղերի, սեփական եկամուտների, աղբահանության և այլ հայտանիշերի, ինչպես նաև ընթացիկ միջոցառումների վերաբերյալ: