Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել ԱԺ մի խումբ պատգամավորների ներկայացրած ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Օրինագծի հիմնավորման համաձայն, առաջարկվում է հստակեցնել իրավիճակը, որի արդյունքում ԱԺ պատգամավորները կկարողանան առանց խոչընդոտների տեսակցել ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ: Գործադիրն առաջարկում է օրենքի գործող հոդվածը թողնել անփոփոխ:
Առաջարկությունը, մասնավորապես, հիմնավորվում է նրանով, որ օրենսդիրն ի սկզբանե նպատակ չի հետապնդել նույնականացնելու քննարկման առարկա երկու՝ «տեսակցություն» և «անարգել մուտք և ելք» հասկացությունների իրավական բովանդակությունը: Թերևս սա է պատճառը, որ գործող օրենքում սահմանվել է միմյանցից տարբեր 2 ռեժիմ՝ տեսակցություն և անարգել մուտք և ելք:
Մանրամասները` տեսանյութում: