![](https://armlur.am/wp-content/uploads/2017/09/21981948_10212708417738607_911889884_o-1.jpg)
Այսօր Կրթության և գիտության նախարարությունում հրավիրված ասուլիսին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանn անդրադարձավ ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին:
Հիշեցնենք, որ ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգում նշված է, որ վարչապետի հանձնարարականով ԿԳՆ-ն մշակել է դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ:
Միևնույն ժամանակ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր, որ ինքը ռուսաց լեզվի հետ կապված որևէ հանձնարարական չի տվել:
Լևոն Մկրտչյանը նշում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ասել ստեղծեք ռուսաց լեզվի հայեցակարգ, վերջինիս հանձնարարականը վերաբերել է օտար լեզուների դասավանդման հայեցակարգում որակական փոփոխություն առաջացնելուն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լուսինե Առաքելյան, Հովսեփ Հովսեփյան