ՖՈՏՈ. Սպասելիքներ և իրականություն. ինչպես են հագնվում տարբեր երկրների նորաձև կանայք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավանաբար ուղևորվելով ճանապարհորդության, դուք մոտավորապես պատկերացնում եք այն ճարտարապետությունը, գաստրոնոմիկ առանձնահատկությունները և մարդկանց, որոնց կհանդիպեք: Բայց որքա՞ն հաճախ են ձեր կարծրատիպերը ձեզ հուսախաբ արել:

AdMe.ru-ն կներկայացնի, թե ինչպիսի տեսք ունի աշխարհի 12 տարբեր երկրների փողոցային նորաձևությունը:

Ինդոնեզիա

Այս երկիրը միանշանակ կոգեշնչի նորաձևության սիրահարներին: Ինդոնեզիացի կանանց փողոցային ոճը հիթային է, ինչպիսիք դժվար է հանդիպել անգամ Փարիզում կամ Նյու Յորքում:

Հարավ-աֆրիկյան հանրապետություն

Հարավային Աֆրիկան հայտնի է Մադիբա անունով վառ վերնաշապիկով, որը շատ էր սիրում կրել Նելսոն Մանդելան: Ժամանակակից կանայք չեն վախենում ուշադրություն գրավել. սիրում են վառ հագուստ կրել և գնահատում են շպարի արվեստը:

Հնդկաստան

Այստեղ սովորել են ոգեշնչվել Բոլիվուդի աստղերի կերպարներով. ազգային կոստյումները ապրում են մինչ օրս, բայց դրանք ուղեկցում են ժամանակակից, որ պակաս վառ կերպարներով:

Ռուսաստան

Ռուսաստանի աղջիկները սիրում են գեղեցիկ հագնվել, բայց ավելի քիչ, քան առաջ: Մեծ քաղաքներում նախընտրությունը տալիս են եվրոպական՝ բավական հասարակ և լակոնիկ ոճին: Ռուս աղջիկները սիրում են աչքի ընկնել, սակայն ոչ թե գռեհկությամբ, այլ վառ կերպարներով:

Արաբական միացյալ էմիրատներ

Այս երկրում շատերին հասանելի են բրենդային իրերը: Այժմ պոպուլյար է հիպ՞հոպ ոճը, որը համարում են լյուքսի հետ, ինչպես նաև մորթիները:

Ավստրալիա

Նորաձևության սիրահարների համար երկար սպասված իրադարձություն է ամենամյա Ավստրալիական նորաձևության շաբաթը:

Այս երկրում ամեն իր ունի իր նշանակությունը. գրասենյակում կրում են մուգ անդրավարտիք կամ էլ վերնաշապիկ և կիսաշրջազգեստ, իսկ առհասարակ տանից դուրս գալիս, կարելի է կրել ամեն ինչ:

Շվեդիա

Շվեդական ոճը դա ուղիղ գծերն են և չեզոք գույները, բայց շվեդները մինիմալիստներ չեն, ինչպիսին ընդունված է նրանց համարել, այդ պատճառով նրանց զգեստապահարանում կա գույների և շքեղության բազմապիսի համադրություն:

Թայլանդ

Երկրի նորաձևությունը թելադրում է Թայլանդի արքադուստրը, ով նաև դիզայներ է: Նա մշտապես ընդգծում է իրանը, սիրում է կրունկներ, իսկ սիրելի  համադրությունն է կիսաշրջազգեստը և վերնաշապիկը:

Մեքսիկա

Մեքսիկական ավանդական հագուստը շատ բազմազան է, բայց առօրյա կյանքում մեքսիկուհիները օգտագործում են բազային իրեր՝  դրանք համադրելով վառ շեշտադրումների հետ:

Իսպանիա

14-րդ դարում Ֆիլիպ 2՞րդի շնորհիվ Իսպանիան նորաձևության ոլորտում իր խոսքն ասաց, և ամբողջ Եվրոպան ընդունեց սևը որպես իշխանության և արժանապատվության գույն: Ժամանակակից կանայք նախընտրում են վառ գույներ և առաջնայինը կերպարում գնահատում են հարմարավետությունը:

Իսլանդիա

Այստեղ մեծ ժողովրդականություն են վայելում ինտերնետ-խանութները, այդ պատճառով գնահատվում են ինչպես վինտաժային, այնպես էլ նոր իրերը, որոնք տեղային կանայք համադրում են իրար հետ:

Հարավային Կորեա

Այս երկիրը ողողված է հիպ-հոպի և փանկ-մշակույթի մեջ: Երիտասարդ մարդիկ իրենց դրսևորում են նորաձևության միջոցով և ամեն երկրորդ կորեուհին ունի նորաձևության իր բլոգը:




Լրահոս