ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրթության ոլորտի ֆինանսավորման բացը պետք է լրացնենք մեր բարեկամների ներդրումներով. Լևոն Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսին Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ներկայացնելով նախարարության տարեկան հաշվետվությունը, անընդհատ բարձրաձայնում էր կրթության որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մինևնույն ժամանակ մատնանշելով այդ ուղղությամբ նախարարության կատարած քայլերը:

ArmLur.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր է կրթության որակի բարձրացում, երբ վերջերս սկսվել է դպրոցների օպտիմալացման ակտիվ շրջան, բացի դա կառավարությունը նվազեցրել է կրթության ոլորտին հատկացվող գումարները:

Լևոն Մկրտչյանը նշում է, որ օպտիմալացվում են այն դպրոցները, որոնց մարման վտանգ է սպառնում, այսինքն այդ դպրոցներում աշակերտների թիվը քիչ է, միևնույն ժամանակ դա չի սպառնում սահմանամերձ համայնքների գյուղերին, քանի որ Լևոն Մկրտչյանի անձնական կարծիքով, գյուղերում ու համայնքներում պետք է պարտադիր դպրոցներ գործեն:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լուսինե Առաքելյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս