
Կառավարությունն իր նաորդ նիստերից մեկում որոշել է 22 մլն 876.3 հազար դրամ հատկացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Ըստ կառավարության հիմնավորումների` այս գումարը տրվում է հանձնաժողովի` չորրորդ եռամսյակի պահպանման ծախսերը կատարելու նպատակով: Թե խոսքը կոնկրետ ինչ ծախսերի մասին է, հայտնի չէ:
Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի առաքելությունը բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելն է:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: