Սյունիքի մարզի դատավորի ազգականը դատապարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոելոն Օհանյանի եղբոր որդին դատապարտվեց ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով եւ տուգանքով` 150 հազար դրամի չափով:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիս 21-ին Կապան քաղաքի 26-ամյա Նարեկ Օհանյանը իր վարած Lexus մակնիշի 55 CC 550 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին, որը տեղում մահացել էր: Վարորդը, երեխային թողնելով անօգնական, փախուստի էր դիմել: Հետագայում պարզվեց, որ նա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոելոն Օհանյանի եղբոր որդին է՝ Նարեկ Օհանյանը, որը հարբած է եղել:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին հոր ծառայողական ավտոմեքենայով «Գազպրոմ Արմենիայի» աշխատակցին վրաերթի ենթարկեց, սպանեց, ապա Սերժ Սարգսյանի կողմից արժանացավ ոսկե մեդալի՝ որպես օրինակելի շրջանավարտ:




Լրահոս