Գեղարքունիքի մարզի դատախազի գործը կգնա ՄԻԵԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի կալանքի հարցը կհասնի մինչեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը կալանավորվել էին ամբաստանյալ Գոռ Գալստյանի հարազատներից կաշառք վերցնելու մեղադրանքով, վերջիններիս գործը ուղարկվել է դատարան: Չնայած նախաքննությունը ավարտվել է, սակայն նրա պաշտպանը կալանքի մասով դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան:

Պաշտպան Սարգիս Խաչատրյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ դեռեւս ՀՀ վճռաբեկի մասով որոշումը չկա, սակայն, եթե ներպետական բոլոր ատյանները Սեւակ Շհոյանի խափանման միջոցը չփոխեն, ապա ինքը ստիպված պետք է լինի դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:




Լրահոս