Վերնիսաժի սպանության գործով ձերբակալվածը միայն մասնակի է իրեն մեղավոր ճանաչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին ոստիկանությունը Կոտայքի մարզում հայտնաբերեց սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործության գործով հետախուզվող Ռաֆիկ Խաչատրյանին:

Վերջինիս պաշտպան Մարինե Ֆարմանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր քննչական գործողություններ են սկսվել՝ հավելելով, որ իր պաշտպանյալն իրեն միայն մասնակի է մեղավոր ճանաչում:

«Ինքն իրեն մասնակի է մեղավոր ճանաչում, սակայն նշել է, որ որևէ սպանություն չի կատարել: Իսկ մասնակի մեղավոր է ճանաչում այն պատճառով, որ գտնվել է դեպքի վայրում, բայց ոչ մեկի վրա չի կրակել և ոչ մեկին չի սպանել»,- ընդգծեց փաստաբանը:

Լուսինե Առաքելյան




Լրահոս