ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարող ենք հասնել բնակչության կրիտիկական թվի. գործնական քայլեր են պետք. Համբիկ Սարաֆեան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համաժողովի բոլոր մասնակիցներն էլ կարեւորում են երկխոսության նման հնարավորությունը, սակայն միաժամանակ փաստում, որ այսպիսի համաժողովներից եւ ելույթներից զատ,՝ կոնկրետ գործել է պետք, որպեսզի Սփյուռքն էլ տեսնի եւ է՛լ ավելի վստահի Հայաստանին: Նման կարծիք «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում արտահայտեց նաեւ ՍԴՀԿ Կեդրոնական Վարչութեան ատենապետ Համբիկ Սարաֆեանը:

Նա հատկապես վտանգավոր համարեց երկրից արտագաղթի այսպիսի տեմպերը` կարծիք հայտնելով, որ այսպես շարունակելու դեպքում կարող ենք հանգել կրիտիկական մի թվի, որից հետո երկրի կենսունակությունը հարցականի տակ է դրվում:

-Պարո՛ն Սարաֆեան, բացի ելույթներից՝ նման համաժողովներն ի՞նչ են տալիս: Արդյո՞ք կարող ենք նաեւ գործնական քայլեր սպասել:

-Իհարկե, մեր ցանկությունն է, որ գործնական քայլեր արվեն: Հասկանում ենք բոլոր դժվարությունները եւ նախկինների փորձը, որ ոչ բոլոր ծրագրերն են իրականություն դառնում: Չկա այնպիսի մի իրավիճակ, որ բոլոր ծրագրերը մշակում եք, եւ դրանք իրականություն են դառնում: Սակայն այսպիսի համաժողովները հնարավորություն են տալիս ռեալ շփվել եւ մտքեր փոխանակել: Օրինակ՝ այս երեք օրերից ես կառանձնացնեմ «Ազգ-բանակ» ուղղությունը, որի զարգացումը դրական արդյունք կունենա: Ելույթներ կամ տեսակետներ լսելը չէ կարեւոր, այլ այն, թե գործնական առումով ամփոփված մտքերն ինչպես են կատարվելու: Հատկանշական բաժիններից մեկն այն է, որ այդ չորս ուղղություններից ի մի բերվեն ամենագործնական գաղափարները եւ գործածության դրվեն:

-Իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսեց 4 մլն բնակչություն ունենալու տեսլականի մասին: Հաշվի առնելով տիրող իրավիճակը, արտագաղթի բարձր տեմպերը՝ որքանո՞վ եք իրատեսական համարում դա:

-Դա ցանկալի ծրագիր է, բայց որքանով գործնական կլինի, կախված է, թե ինչ քայլեր կարվեն, եւ ինչ տեղի կունենա ամբողջ աշխարհում: Իր ելույթում եւս մտահոգություն տեսանք, որը նախկինում չէր արտահայտվում: Այստեղ պետք են արմատական լուծումներ, եւ դրանք պետք է գործածության դրվեն, քանի որ շատ ավելի կարեւոր է, որ բնակչությունը այդ թվից չպակասի: Կա բնակչության կրիտիկական թիվ, որից պակաս երկրի կենսունակությունը հարցականի տակ է դրվում: Եթե այդպես շարունակենք, կարող ենք դրան հասնել:

-Այսինքն՝ պե՞տք է արագ քայլեր անել, ոչ թե սպասել այդքա՞ն:

-Պետք է միանշանակ արագ քայլեր կատարել: Եթե մենք ակնկալում ենք, որ Սփյուռքն իր ակտիվ մասնակցությունը պետք է ունենա, ուրեմն այդ քայլերը պետք է արագ կատարվեն:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս