ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էս իմ թայֆեն ա, էն իմ թայֆեն ա. Արտաշես Ալեքսանյանը՝ թատրոնում տիրող իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Արտաշես Ալեքսանյանին վերջին շրջանում, բացի «Առաջնորդները» սերիալից, ոչ մի նախագծում չենք տեսնում: Նա չի խաղում նաեւ թատրոնում, փակվել է դերասանի հիմնած թատրոն-ստուդիան: Այս մասին դերասանը կիսվել է ArmLur.am-ի հետ զրույցում:

Արտաշես Ալեքսանյանը հեռուստասերիալներում կերտած իր դերերում հաճախ հնչեցնում է գռեհիկ արտահայտություններ, սակայն ինչպես դերասանն է նշում՝ «Շաքար խոսքին ո՞վ բան կըսե՛, եթե այն օգտագործվում է ճիշտ ժամանակին»:

Խոսեցինք նաև «Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավվման մասին: Դերասանը նշեց, որ մինչև այսօր չի հասկացել, թե «Սասնա ծռեր»-ն ի՞նչ էին ուզում , ի՞նչ արեցին և ի՞նչ է սպասվում:

Ի դեպ, նշենք, որ Հայաստանի հանրապետության անկախության 26-ամյակի կապակցությամբ Արտաշես Ալեքսանյանը վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից արժանացել է բարձրագույն պարգևի:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս