Այս տարի տրանսպորտի նախարարությունը կտեղափոխվի նորակառույց շենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտին է մոտենում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նորակառույց համալիրը, որը տեղակայված է Վազգեն Սարգսյան փողոցում, ՀՀ Կառավարական 2-րդ մասնաշենքի համալիրում՝ ՀՀ դատախազության անմիջական հարևանությամբ:

Երեկ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը շինարարների հետ շրջայց է կատարել համալիրի տարածքում:
Շրջայցի ընթացքում ներկայացվել է, որ գործընթացն ավարտական փուլում է և ներքին հարդարման վերջին շինաշխատանքներն են իրականացնում:

Այս տարի տրանսպորտի նախարարությունը կտեղափոխվի նորակառույց շենք:

Հավելենք, որ նախարարության ներկայիս շենքն աճուրդի է հանված, սակայն դեռ գնորդ չկա:




Լրահոս